FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  11.23

Լսումների և հանրային քննարկումների անցկացումը.
1. Իր լիազորությունների իրականացման նպատակով Փաստահավաք հանձնաժողովը կարող է իր սահմանած կարգով և ձևով անցկացնել բաց և փակ լսումներ, ինչպես նաև հանրային քննարկումներ.
2. Լսումների ընթացքում ներկայացվում են Փաստահավաք հանձնաժողովի իրավասության շրջանակում որևէ իրադարձության կամ դեպքի վերաբերյալ կատարված հետազոտությունները՝ Փաստահավաք հանձնաժողովի սահմանած ծավալով և շրջանակում.
3. Լսումներն անցկացվում են իրադարձության կամ դեպքի կապակցությամբ ենթադրյալ խախտում կատարած և դրանց հետևանքով տուժած անձանց հաղորդած տեղեկությունները, լսումներին հրավիրված այլ անձանց կարծիքները, տեղեկությունները, պարզաբանումները քննարկվող դեպքի կամ իրադարձության վերաբերյալ քննարկելու, դրանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, կատարված հետազոտությունների արդյունքները Փաստահավաք հանձնաժողովի որոշած ծավալով և շրջանակում հանրայնացնելու և դրանք լսումներին հրավիրված անձանց ներկայացնելու, իրադարձության կամ դեպքի կապակցությամբ ենթադրյալ խախտում կատարած և դրանց հետևանքով տուժած անձանց հաշտեցման, տուժած անձանց իրավունքները վերականգնելու և հատուցման միջոցներ սահմանելու վերաբերյալ առաջարկություններ ստանալու նպատակով.
4. Փաստահավաք հանձնաժողովի կողմից անցկացվող լսումները բաց են: Լսումներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը Փաստահավաք հանձնաժողովի որոշմամբ կարող են անցկացվել փակ՝ մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների շահերի, պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության, ինչպես նաև մասնակիցների և նրանց մերձավոր ազգականների պաշտպանության նպատակով.
5. Փաստահավաք հանձնաժողովի կազմած միջանկյալ և եզրափակիչ զեկույցների վերաբերյալ կարող են իրականացվել հանրային քննարկումներ՝ սույն հոդվածով նախատեսված կարգով.
6. Հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա.
7. Փաստահավաք հանձնաժողովի կողմից հանրային քննարկումներ կարող են իրականացվել տվյալ ոլորտում մասնագիտացված կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, լսումների, հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով: