Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը. 1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, եթե այդ պայմանագրով այլ բան նախատեսված չէ. 2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը սահմանում են կողմերը, սակայն ոչ ավելի, քան երեք տարի ժամանակով: Կողմերն իրավունք ունեն երկարաձգելու պայմանագրի գործողության ժամկետը երեք տարուց ոչ ավելի ժամանակով. 3. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետի վերջին երկու ամսվա ընթացքում կողմերը կարող են սկսել կոլեկտիվ բանակցություններ նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու կամ գործող կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը սահմանված կարգով երկարաձգելու վերաբերյալ. 4. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը պահպանում է իր ուժը կազմակերպության անվանման, հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ, փայատիրոջ և այլն) փոփոխության կամ նրա ղեկավարի (պայմանագիրը ստորագրած գործատուի ներկայացուցչի) փոփոխության դեպքերում: 6. Կազմակերպության վերակազմակերպման կամ կազմակերպության մասնավորեցման (ապապետականացման) դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը շարունակում է գործել մինչև իր գործողության մնացած ժամկետի լրանալը կամ մինչև նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի. 7. Այն դեպքում, երբ մինչև վերակազմակերպվելը կազմակերպություններում առկա են եղել մեկից ավելի կոլեկտիվ պայմանագրեր, ապա կազմակերպության վերակազմակերպման դեպքում այդ կոլեկտիվ պայմանագրերը դադարում են գործել, և երկամսյա ժամկետում կնքվում է նոր կոլեկտիվ պայմանագիր, որի դրույթները չեն կարող նվազ բարենպաստ լինել, քան վերակազմակերպվող կազմակերպությունների կոլեկտիվ պայմանագրերի դրույթներն են: |