Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառման և լաբորատոր փորձարկումների կատարման կարգը. 1. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումը կատարվում է Կառավարության որոշմամբ հաստատված դեպքերում և կարգով. 2. Սննդամթերքի նմուշառումը և լաբորատոր փորձարկումները կատարում են ապրանքը տնօրինողի ընտրած՝ Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված՝ Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինը (այսուհետ՝ Գնահատման մարմին). 3. Գնահատման մարմինը նմուշառումը կատարում է սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ և փորձարկման է ներկայացնում լիազոր մարմնի ուղեկցող նամակով. 4. Նմուշառման միջոցով խմբաքանակից առանձնացվում է պահեստային նմուշ, որը կապարակնքվում կամ դրոշմակնքվում և ի պահ է հանձնվում լիազոր մարմնին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում. 5. Պահեստային նմուշը ուղեկցող նամակով փորձարկման է ներկայացնում լիազոր մարմինը. 6. Նմուշի տեղափոխման և փորձարկման ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին. 7. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը լաբորատոր փորձարկումների արդյունքներին համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը իր միջոցների հաշվին պահեստային նմուշն ուղարկում է այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն: Լաբորատոր փորձարկումների արդյունքների պատասխանը համարվում է վերջնական. 8. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմինը պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը կարող է ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 9. Ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա մեկ տարվա ընթացքում անհամապատասխանության երկու դեպք արձանագրվելու դեպքում կասեցվում է Գնահատման մարմնի հավատարմագրումը, և, օրենսդրության համաձայն, իրականացվում են ստուգումներ. 10. Երկու տարի անընդմեջ անհամապատասխանությունների կրկնության դեպքում, օրենսդրության համաձայն, Գնահատման մարմնի հավատարմագրումը դադարեցվում է. 11. Ռեֆերենս լաբորատորիայի կատարած փորձարկման արդյունքների հիման վրա անհամապատասխանությունների արձանագրման դեպքում Գնահատման մարմինը հատուցում է ռեֆերենս լաբորատորիայի փորձարկման հետ կապված ծախսերը: |