FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  29

Փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման և հետգնման գների հաշվարկումը և հրապարակումը.
1. Կառավարիչը յուրաքանչյուր աշխատանքային օր հաշվարկում և հրապարակում է իր կողմից կառավարվող բաց ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները: Ընդ որում, յուրաքանչյուր աշխատանքային օր հրապարակվող փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները պետք է արտահայտեն տվյալ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված պահի (կտրման պահ) դրությամբ դրա արժեքը (գինը): Կտրման պահը չի կարող լինել ավելի վաղ, քան հրապարակման օրվան նախորդող աշխատանքային օրվա վերջը: Ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված դեպքերում օրվա տարբեր ժամանակահատվածների համար կարող է իրականացվել փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման և հետգնման գների առանձին հաշվարկ և հրապարակում: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հրապարակման առավելագույն ժամկետներ.
1.1. Կառավարիչը որոշակի աշխատանքային օրերի կարող է չհաշվարկել և չհրապարակել ֆոնդի զուտ ակտիվների արժեքը, եթե՝
    1) տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկումը պատվիրակված է այլ անձի, որը օտարերկրյա կազմակերպություն է,
    2) այդ օրերը նախապես հրապարակվել են կառավարչի ինտերնետային կայքում: Ընդ որում, այդ օրերը կարող են ներառել միայն սույն կետի 1-ին ենթակետում նշված անձի համար ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերը (անկախ դրանց աշխատանքային լինելու հանգամանքից).
2. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման ժամանակահատվածներում (միջակայքում կամ օրը կամ օրերին) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները տարածվում են նաև փակ և միջակայքային ֆոնդերի վրա: Ընդ որում, փակ կամ միջակայքային ֆոնդի կողմից փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխումը (միջակայքային ֆոնդի դեպքում` նաև դրանց հետգնումը) սկսելու օրվան նախորդող աշխատանքային օրվա համար փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները հաշվարկվում և հրապարակվում են ոչ ուշ, քան մինչև այդ օրվա վերջը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  29

7. Ոչ հրապարակային ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման ու հետգնման (մարման) գների հաշվարկման և ֆոնդի մասնակիցներին տեղեկացման կարգը սահմանվում է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  29

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից` կառավարիչն իր կողմից կառավարվող փակ և միջակայքային ֆոնդերի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները հաշվարկում և հրապարակում է նաև ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված պարբերականությամբ: Սույն մասով նախատեսված հաշվարկի և հրապարակման նվազագույն պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկը, և այն չի կարող պակաս լինել տարին մեկ անգամից՝ արժեթղթավորման ֆոնդի դեպքում, և ամիսը մեկ անգամից՝ այլ ֆոնդերի դեպքում.
4. Փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման և հետգնման գները (բացառությամբ փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի), ինչպես նաև առաջին անգամ փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխում իրականացնող ֆոնդի փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գների) հաշվարկվում են այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի հիման վրա և կարող են տարբերվել դրանից միայն սույն հոդվածի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ մասով սահմանված դեպքերում և չափով: Փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը չի կարող պակաս լինել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքից.
5. Փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը կարող է գերազանցել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (հավելատոկոսի) և ծախսերի չափով, բացառությամբ, եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս.
6. Փայի (բաժնետոմսի) հետգնման գինը կարող է ցածր լինել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքից ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (զեղչատոկոսի) և ծախսերի չափով, բացառությամբ, եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս: