Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները` գրավատնային գործունեություն` ֆիզիկական անձանց անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ վարկերի տրամադրման և պահատվության ձեռնարկատիրական գործունեություն. գրավատուն` գրավատնային գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստացած կազմակերպություն. գրավատան տարածք` գրավատնային գործունեության համար անհրաժեշտ հիմնական շինության տարածք, որտեղ պահպանվում են կանխիկ դրամը, գրավի առարկաները (ի պահ հանձնված գույքը) և վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը, կատարվում է հաճախորդների ընդունելություն և վարկերի տրամադրում, ինչպես նաև գրավատնային գործունեության հետ կապված այլ գործառույթներ. լիազոր մարմին` գրավատնային գործունեությունը լիցենզավորող և վերահսկող` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ. հայտատու` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը դիմել է լիազոր մարմնին` գրավատան կազմակերպման լիցենզիա ստանալու, լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի կրկնօրինակ ստանալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերով. մեծածավալ իրեր` փոխադրամիջոցներ և կենցաղային իրեր, որոնք չեն կարող պահպանվել գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակի չհրկիզվող պահարաններում. փոքրածավալ իրեր` ոսկերչական իրեր և թանկարժեք քարեր, ինչպես նաև այլ կենցաղային իրեր, որոնք կարող են պահպանվել գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակի չհրկիզվող պահարաններում. պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգ` տեխնիկական սարքավորում կամ սարքավորումների համախումբ, որը վերահսկում է օրվա ցանկացած ժամի կամ որոշակի ժամերի ընթացքում անձանց մուտքը գրավատան տարածք, դրանում կրակի առկայությունը կամ հրդեհի իրական վտանգը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 վարկավորման վերաբերյալ փաստաթղթեր` վարկային պայմանագիր, գրավատոմս (գրավի պայմանագիր), անվանական պահպանական անդորրագիր և վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտ, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն օրենքի պահանջների պահպանման հավաստիությունը որոշելու համար. գրավատոմս` վարկային պայմանագրում նշված գրավի հաշվառման փաստաթուղթ. անվանական պահպանական անդորրագիր` պահառության պայմանագրում նշված` ի պահ վերցված գույքի հաշվառման փաստաթուղթ. վարկի գումար` գրավատան կողմից վարկային պայմանագրին համապատասխան վարկառուի հաշվին փոխանցված կամ վարկառուին փաստացի վճարված (չեկով, քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային գործիքներով) դրամական միջոցներ. վարկի ժամկետի սկիզբ` վարկի ամբողջ գումարը վարկառուի հաշվին փոխանցելու կամ վարկառուին փաստացի վճարելու օրվան հաջորդող օրը. վարկի մարման ժամկետ` այն օրը, երբ վարկային պայմանագրին համապատասխան գրավատանն ամբողջությամբ պետք է վերադարձվի վարկի գումարը և վճարվեն բոլոր տոկոսավճարները. վարկի ժամկետ` վարկի ժամկետի սկզբի և ամբողջությամբ մարման ժամկետի միջև ընկած ժամանակահատվածը, ներառյալ` առաջին և վերջին օրերը: Ընդ որում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, վերոհիշյալ ժամանակահատվածում հաշվի են առնվում բոլոր օրերը` անկախ դրանց աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու հանգամանքից. տոկոսավճար` վարկային պայմանագրին համապատասխան, որպես վարկի փոխհատուցում, գրավատանը վճարվող գումար, որը հավասար է վարկի գումարի, օրերով արտահայտված վարկի ժամկետի (դրա մի մասի) և վարկի օրական տոկոսի արտադրյալի հարյուրերորդ մասին. փոխկապակցված անձ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձինք. իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված անձինք։ |