Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 Անձնական տվյալներ մշակողի պարտականություններն անձնական տվյալները հավաքելու ընթացքում. 1. Անձնական տվյալները մշակելու ընթացքում մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտի պահանջով նրան տրամադրել սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը. 2. Ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ, հնացած, անօրինական ճանապարհով ձեռք բերված կամ մշակելու նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ անձնական տվյալների դեպքում անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անհրաժեշտ գործողություններ իրականացնել դրանք ամբողջացնելու, թարմացնելու, ուղղելու կամ ոչնչացնելու ուղղությամբ. 3. Մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին գրավոր պարզաբանել անձնական տվյալները չտրամադրելու հետևանքները, այդ թվում՝ անձնական տվյալների սուբյեկտի իրավունքները. 4. Եթե անձնական տվյալներն ստացվել են ոչ տվյալների սուբյեկտից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև հանրամատչելի անձնական տվյալների, ապա մշակողը մինչև այդպիսի անձնական տվյալները մշակելը պարտավոր է տվյալների սուբյեկտին տրամադրել հետևյալ տեղեկատվությունը. 1) մշակողի կամ նրա լիազորած անձի (առկայության դեպքում) անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը) և գտնվելու կամ հաշվառման (փաստացի բնակության) վայրը. 2) անձնական տվյալները մշակելու նպատակը և իրավական հիմքը, մշակվող տվյալների ցանկը. 3) անձնական տվյալների հավանական օգտագործողների շրջանակը. 4) տվյալների սուբյեկտի` սույն օրենքով սահմանված իրավունքները: |