FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք.
1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են հատուցմամբ կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցային հարաբերություններ հաստատել չափահաս գործունակ անձանց հետ, որոնք համաձայնություն են տվել ցուցաբերելու գաղտնի աջակցություն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Սույն մասում նշված անձանց հետ պայմանագրային կամ առանց դրա համագործակցային հարաբերություններ հաստատելու հիմքերն ու կարգը, պայմանագրի կնքման, վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, նրանց կողմից իրականացվող միջոցառումների շրջանակն ու իրականացման կարգը հաստատում է վարչապետը.
2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն որպես համագործակցող անձ ներգրավելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Կառավարության անդամներին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին, դատախազներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ազգային անվտանգության մարմինների, պետական պահպանության մարմնի, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցներին, քրեակատարողական ծառայողներին, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող արտաքին հետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաև քննչական մարմինների և այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների.
3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին գաղտնի աջակցություն ցուցաբերող (ցուցաբերած) անձանց և նրանց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով կարող են անցկացվել նրանց պաշտպանությանն ուղղված հատուկ միջոցառումներ: Սույն մասում նշված միջոցառումների անցկացումը թույլատրվում է արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կողմից՝ համաձայնեցնելով վարչապետի հետ: