FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  115

Երթևեկության կարգի պահպանման և անվտանգության կանոնների խախտումը երկաթուղային տրանսպորտում.
1. Երկաթուղային գծերը, պաշտպանական անտառատնկարկները, ձնապաշտպան ցանկապատերը կամ գծային օբյեկտները վնասելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.
2. Երկաթուղային գծերի վրա իրեր դնելը կամ հպակային ցանցի և (կամ) օդային գծերի հենարանների կամ հատուկ կառուցվածքների և (կամ) արհեստական կառույցների վրա բարձրանալը կամ նշանները, ցուցատախտակները, տեղեկատվության այլ կրիչները վնասելը, ծածկելը, հանելը, ինքնակամ տեղակայելը կամ չսահմանված տեղերով երկաթուղու գծերի վրայով երթևեկելը կամ անցնելը կամ երկաթուղու ազդանշանային, կապի կառուցվածքները կամ սարքերը վնասելը կամ վագոնների ոտնակների կամ տանիքների վրա երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով.
3. Ուղևորային կառամատույցների կամ երկաթուղային շարժակազմի տակ մտնելը կամ վագոնների միջև ինքնակցիչ սարքվածքների վրայով անցնելը կամ ուղևորային կառամատույցի վրայից երկաթուղային գծերի վրա թռչելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.
4. Երկաթուղու անցումային լուսացույցի արգելող ազդանշանի ժամանակ երկաթուղային անցուղիներով անցնելը կամ երկաթուղային շարժակազմի երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով: