FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  395

Ստուգումների ուղղությունները (ոլորտները) և ամփոփումը.
1. Ստուգումները կարող են իրականացվել հետևյալ ուղղություններով (ոլորտներով)`
    ա) հիմնադիր փաստաթղթերի և դրանցում կատարված փոփոխությունների օրինականության ստուգում.
    բ) ընդհանուր կապիտալի մեծության, տնտեսական նորմատիվների վերլուծություն և գնահատում.
    գ) իրացվելիության վերլուծություն և գնահատում.
    դ) վերլուծություն, դասակարգում և գնահատում, պարտավորությունների վերլուծություն, գնահատում.
    ե) կառավարման որակի գնահատում.
    զ) ֆինանսական արդյունքների (եկամուտներ և ծախսեր) վերլուծություն և գնահատում.
    է) ռիսկերի և (կամ) դրանց առանձին տեսակների վերլուծություն և գնահատում.
    ը) դրամական միջոցների հոսքերի վերլուծություն և գնահատում.
    թ) Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում և տեղեկատվություններում արտացոլված տվյալների արժանահավատության ստուգում.
    ժ) Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականների ու առաջարկությունների, սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագրի կատարման ընթացքի և արդյունքների ստուգում.
    ժա) վերստուգվող անձի ֆինանսական գործառնությունների առանձին տեսակների օրինականության ստուգում.
    ժբ) տարածքի և տեխնիկական հագեցվածության ստուգում.
    ժգ) տարածքային ստորաբաժանումների կամ դրանց մի մասի գործունեության ստուգում.
    ժդ) վերստուգվող անձի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին վերստուգվող անձի գործունեության համապատասխանության ստուգում.
    ժե) վերստուգվող անձի (բացառությամբ բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների) լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին վերստուգվող անձի գործունեության համապատասխանության ստուգում.
2. Ստուգումների ընթացքում կարող են կատարվել վերլուծություն և գնահատում` սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բոլոր ուղղություններով (ոլորտներով) կամ դրանց մի մասով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  395

3. Ստուգումների ընթացքում ստուգման ենթակա ուղղությունները (ոլորտները) որոշվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի անհատական իրավական ակտերով.
4. Տվյալ վերստուգվող անձի ստուգման արդյունքների ամփոփման և ներկայացման ժամկետը որոշվում է Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի անհատական իրավական ակտով.
5. Մինչև ստուգումն իրականացնելը Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ վերստուգող ստորաբաժանման պահանջով վերստուգվող անձը պարտավոր է նախապատրաստել կամ Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները.
6. Ստուգման ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի կամ վարկային կազմակերպության ղեկավարների, վերստուգող խմբի անդամների և Կենտրոնական բանկի կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի կամ վարկային կազմակերպության մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է ստուգման արդյունքների նախնական քննարկում: Նախնական քննարկմանը մասնակցող բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի կամ վարկային կազմակերպության մասնակիցների կամ նրանց ներկայացուցիչների անվանումը կամ անունը վերստուգող ստորաբաժանման կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահի համաձայնեցմանը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  395

9. Վերստուգվող անձը, նրա գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանում է հաշվետվությանը և ստորագրում է այն «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ` մեկ օրինակը վերադարձնելով վերստուգող խմբին.
10. Վերստուգվող անձը, նրա գործադիր մարմինը կամ նրա ղեկավարը, ինչպես նաև նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցն իրավունք ունեն հաշվետվությանը կից սույն հոդվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել իրենց գրավոր առարկություններն ու բացատրությունները, ինչպես նաև մասնակցել Կենտրոնական բանկում հաշվետվության քննարկումներին: Կենտրոնական բանկում հաշվետվության և վերստուգվող անձի առարկությունների և բացատրությունների քննարկումները կազմակերպվում են Կենտրոնական բանկի նախագահի սահմանած ժամկետներում և կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  395

Կենտրոնական բանկի հանձնարարականով բանկը, ներդրումային ընկերությունը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը, Բյուրոն կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է ապահովել ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի կամ վարկային կազմակերպության մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությունն ստուգման արդյունքների նախնական քննարկմանը: Բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի կամ վարկային կազմակերպության մասնակիցների կամ նրանց ներկայացուցիչների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ ստուգման արդյունքների նախնական քննարկման չկայացման համար: Նախնական քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, վերստուգող խմբի կողմից կարող են հրավիրվել նաև տվյալ բանկում, ներդրումային ընկերությունում, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մոտ, ներդրումային ֆոնդի կառավարչի, ոչ հրապարակային ֆոնդի կառավարում իրականացնող անձի մոտ, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունում, Բյուրոյում կամ վարկային կազմակերպությունում աուդիտային ստուգում անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները: Նախնական քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն.
7. Ստուգումն ավարտվելուց հետո, Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով, ստուգման արդյունքների հիման վրա վերստուգող խմբի կողմից կազմվում է հաշվետվություն.
8. Ստուգման հաշվետվությունը կազմվում է երկու օրինակից, որոնք վերստուգող խմբի կողմից ստորագրվում և հանձնվում են վերստուգվող անձի ղեկավարությանը: