Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 ԲԱՆԿԻ և ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 1. Բանկի և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ. 2. Բանկը պարտավոր է իր գործունեության այնպիսի կանոններ սահմանել, որպեսզի բացառվի շահերի բախումը, մասնավորապես` ա) մեկ հաճախորդի նկատմամբ, բանկի ստանձնած պարտավորությունները չհակասեն մեկ այլ հաճախորդի նկատմամբ նրա ստանձնած պարտավորություններին. բ) բանկի ղեկավարների և աշխատակիցների շահերը չհակասեն բանկի հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնած պարտավորություններին. 3. Բանկերին արգելվում է հաճախորդների հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս բանկային այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ բանկի հետ. 4. Բանկը պարտավոր է հաճախորդների պահանջով ներկայացնել հրապարակման ենթակա տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի. 5. Սույն հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: |