FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  186

Վերամշակման արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս դրանց համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները.
1. Վերամշակման արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերը հաշվարկվում են հիմք ընդունելով Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների արժեքը.
2. Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների արժեքը որոշվում է որպես հետևյալի մասով փաստացի կատարված ծախսերի հանրագումար՝
    1) վերամշակման (վերանորոգման) գործողությունները.
    2) վերամշակման (վերանորոգման) գործընթացում օգտագործված օտարերկրյա ապրանքները, եթե դրանք չեն ներառվել վերամշակման (վերանորոգման) գործողությունների ծախսերում.
3. Այն դեպքում, երբ Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների հայտագրված արժեքը վերամշակման արդյունքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստաթղթային կարգով չի հաստատվել կամ ներկայացված փաստաթղթերով չեն հաստատվում այդ գործողությունների արժեքի մասին հայտագրված տեղեկությունները, այն որոշվում է որպես վերամշակման արդյունքների մաքսային արժեքի և «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների արժեքի տարբերություն.
4. Այն դեպքում, երբ վերամշակման արդյունքների նկատմամբ կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի հատուկ դրույքաչափեր, ներմուծման մաքսատուրքերի՝ վճարման ենթակա գումարը որոշվում է որպես վերամշակման արդյունքների նկատմամբ հատուկ դրույքաչափով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարի և Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների արժեքի ու վերամշակման արդյունքների մաքսային արժեքի հարաբերակցության արտադրյալ այնպես, ինչպես դա կարվեր, եթե վերամշակման արդյունքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով.
5. Վերամշակման արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս վերամշակման արդյունքների մասով հարկերը հաշվարկվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում վերամշակման արդյունքները ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  186

Ակցիզներ (ակցիզային հարկ կամ ակցիզային տուրք) չեն հաշվարկվում և չեն վճարվում այն դեպքում, երբ Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունը Միության մաքսային տարածքից արտահանված ապրանքների վերանորոգումն է.
6. Վերամշակման արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման սույն հոդվածի 1-5-րդ կետերին համապատասխան հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով, եթե սույն հոդվածի 7-րդ կետով այլ բան նախատեսված չէ.
7. Սույն Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված օտարերկրյա ապրանքների նկատմամբ Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների կատարման արդյունքում ստացված՝ վերամշակման արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս սույն հոդվածի 1-5-րդ կետերին համապատասխան հաշվարկված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Օրենսգրքի 136-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան վրա է հասել այդ օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը: Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների կատարման արդյունքում ստացված վերամշակման արդյունքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը սույն Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված օտարերկրյա ապրանքների համար դադարում է այդ օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարելուց հետո: