Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 379 Մաքսային մարմինների կողմից ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի վերցնելը (արգելապահելը) և պահպանելը. 1. Այն ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չեն կամ վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա են, սակայն չեն առգրավվել կամ արգելանքի տակ չեն դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում, սույն Օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 88-րդ հոդվածի 10-րդ կետով, 98-րդ հոդվածի 5-րդ կետով, 101-րդ հոդվածի 3-րդ կետով, 113-րդ հոդվածի 3-րդ կետով, 133-րդ հոդվածի 5-րդ կետով, 139-րդ հոդվածի 5-րդ կետով, 152-րդ հոդվածի 6-րդ կետով, 161-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով, 205-րդ հոդվածի 12-րդ կետով, 207-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով, 215-րդ հոդվածի 3-րդ կետով, 240-րդ հոդվածի 4-րդ կետով, 246-րդ հոդվածի 6-րդ կետով, 258-րդ հոդվածի 5-րդ կետով, 259-րդ հոդվածի 7-րդ կետով, 264-րդ հոդվածի 5-րդ և 12-րդ կետերով, 286-րդ հոդվածի 7-րդ կետով և 393-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմինների կողմից. 2. Ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի վերցնելը (արգելապահելը) ձևակերպվում է ապրանքների և դրանց վերաբերյալ փաստաթղթերի արգելանքի վերցման (արգելապահման) մասին արձանագրություն կազմելու միջոցով, որի ձևը սահմանվում է Հանձնաժողովի կողմից. 3. Արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքներն ու դրանց վերաբերյալ փաստաթղթերը առգրավվում և պահպանվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում. 4. Արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները պահպանման համար տեղավորվում են ժամանակավոր պահպանման պահեստներում կամ այլ վայրերում, որոնք սահմանվում են մաքսային մարմնի կողմից և սարքավորված են այդպիսի ապրանքների պահպանման համար: |