Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 147 «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կատարվող գործողությունները. 1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կատարվող գործողությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածով. 2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է ընդլայնել կամ կրճատել Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործառնությունները՝ կախված ազատ պահեստի ստեղծման նպատակներից. 3. Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի թույլտվությամբ Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված գործառնությունները կարող են իրականացնել այն անձինք, որոնց սեփականության իրավունքով փոխանցվել են «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կամ դրանց վերամշակման արդյունքները. 4. Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրարկման նպատակով նույն մասով նախատեսված թույլտվությունը տրամադրում է մաքսային մարմինը՝ թույլտվության մեջ նշելով մաքսային մարմնի այն ստորաբաժանումը, որը կատարում է «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կամ այդ ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքների մաքսային ընթացակարգի ավարտմանն ուղղված գործառնությունները. 5. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կամ դրանցից ստացված (արտադրված) ապրանքները կարող են առանց մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու դուրս բերվել ազատ պահեստի տարածքից Հայաստանի Հանրապետության այլ տարածք մաքսային մարմնի նշած մաքսային ընթացակարգի գործողության ավարտմանն ուղղված գործառնությունների կատարման նպատակով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 147 6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապրանքներն ազատ պահեստի տարածքից դուրս բերելու համար Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածով սահմանված թույլտվությունն ստանալու նպատակով հայտարարատուն էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ներկայացնում է հիմնավորված դիմում մաքսային մարմին՝ ներկայացնելով առանց մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ ապրանքների տեղափոխման հիմնավորումը, ինչպես նաև նշելով մաքսային մարմնի այն նախընտրելի ստորաբաժանումը, որտեղ պետք է կատարվեն մաքսային ընթացակարգի գործողության ավարտմանն ուղղված գործառնությունները, ապրանքների տեղափոխման և մաքսային մարմնի կողմից գործառնությունների կատարման նախընտրելի ժամկետները. 7. Դիմումին կից ներկայացվում են նաև «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված մաքսային հայտարարագիրը և այդ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը. 8. Մաքսային մարմինը դիմումն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով տրամադրում է ապրանքների տեղափոխման թույլտվություն կամ մերժում է այդպիսի թույլտվության տրամադրումը՝ նշելով մերժման հիմնավորումը: |