FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  21

Ջրային ռեսուրսների մոնիթորինգը.
1. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների մոնիթորինգը իրականացվում է ըստ մոնիթորինգային ծրագրերի: Մոնիթորինգային ծրագրերը կազմվում են տեղեկատվական կարիքների և ռազմավարության հիման վրա՝ ելնելով ջրավազանային կառավարման պլանների մշակման և իրականացման համար անհրաժեշտ տվյալների պահանջներից.
2. Հայաստանի Հանրապետության մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգային ծրագրերն իրականացվում են ազգային և ջրավազանային մակարդակներում.
3. Մոնիթորինգային ծրագիրը ներառում է՝
    1) ցուցանիշների համախմբի ընտրությունը.
    2) ջրային ռեսուրսի հետազոտվող հատվածի, նմուշառման, դիտարկման կամ ջրաչափական կետի ընտրությունը.
    3) հետազոտվող միջավայրի (ջուր, հատակային նստվածքներ, բիոտա և այլն) ընտրությունը.
    4) նմուշառումների և (կամ) չափումների պարբերականության որոշումը.
    5) միջազգային ստանդարտներին ներդաշնակ նմուշների պահմանը և փոխադրմանը ներկայացվող պահանջների ընտրությունը.
    6) միջազգային չափանիշներին ներդաշնակ լաբորատոր վերլուծության և չափման մեթոդների ընտրությունը.
    7) ստացված տվյալների որակի վերահսկման ու գնահատման համակարգի և դրա ներդրման պլանի մշակումը.
    8) տվյալների օպերատիվ և համապարփակ մշակման, տվյալներին համապատասխան նպատակային տեղեկատվության վերափոխման սխեմայի մշակումը.
    9) տեղեկատվության ներկայացման հիմնական ձևերի մշակումը և (կամ) ընտրությունը.
    10) տվյալները շահագրգիռ անձանց տրամադրելու կարգի և ժամանակի համաձայնեցումը.
    11) ծախսերի պլանավորումը և ֆինանսավորման աղբյուրների հստակեցումը.
    12) ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների գնահատման չափորոշիչների որոշումը.
    13) ծրագրի իրականացման, գնահատման և թարմացման ժամանակացույցի մշակումն ու ընդունումը.
4. Ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավումը ստեղծում է ջրային ռեսուրսների օգտագործման, զարգացման և կառավարման վերաբերյալ որոշումների կայացման և պլանավորման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգը.
5. Արդիական տեխնոլոգիաների կիրառման, ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցմանն ու կանխմանն ուղղված միջոցառումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: