Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 40 5. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման, հարցապնդման պատասխանի կամ արտահերթ համարված հարցի բացակայության դեպքում, ինչպես նաև դրանց քննարկումն ավարտվելուց հետո օրակարգային հարցերի քննարկումը շարունակվում է: Վարչապետին և Կառավարության անդամներին պատգամավորների հարցերը, ինչպես նաև պատգամավորների հայտարարություններն ավարտվելուց հետո նիստն ավարտվում է. 6. Հերթական նիստերն ավարտվում են օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 36-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտը: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 40 Հերթական նիստերի ընթացքը. 1. Հերթական նիստերը սկսվում են հերթական նստաշրջանի և նիստերի օրակարգերի նախագծերի քննարկմամբ, որոնց հաստատումից հետո սահմանված հաջորդականությամբ քննարկվում են օրակարգային հարցերը. 2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել Ազգային ժողովի նախագահի հայտարարությամբ, որին խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առարկության դեպքում առարկությունն առանց քննարկման դրվում է քվեարկության: Որոշման ընդունման դեպքում օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը չի փոխվում. 3. Օրակարգային հարցերի քննարկումն ընդհատվում է Կանոնակարգի 37-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր՝ 1) երկրորդ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում, որի ընթացքում կարող է քննարկվել ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված մեկ հարց. 2) հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում, որի ընթացքում կարող է անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով մեկ քննարկում. 3) հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում, որի ընթացքում պատգամավորները կարող են հանդես գալ հայտարարություններով. 4) հերթական նիստերի չորեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում, որի ընթացքում ներկայացվում և կարող են քննարկվել խմբակցությունների հարցապնդումների պատասխանները. 5) հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում, որի ընթացքում վարչապետը և Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին. 4. Օրակարգային հարցերի քննարկումն ընդհատվում է նաև Կանոնակարգով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշման նախագծերի, ինչպես նաև այդպիսի որոշումների ընդունման վերաբերյալ առաջարկների քննարկման կամ քվեարկության համար անհրաժեշտ ժամանակահատվածով: |