Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 108 Ալիմենտային պարտավորությունների դադարումը. 1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ սահմանված ալիմենտային պարտավորությունները դադարում են կողմերից մեկի մահվան դեպքում` այդ համաձայնության գործողության ժամկետի լրանալով կամ այդ համաձայնությամբ նախատեսված այլ հիմքերով. 2. Դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարումը դադարում է՝ ա) երեխայի չափահաս դառնալով կամ մինչև չափահասության հասնելը երեխաների լրիվ գործունակություն ձեռք բերելով. բ) երեխային որդեգրելիս, որի ապրուստի համար բռնագանձվում էր ալիմենտը. գ) ալիմենտ ստացողի աշխատունակությունը վերականգնվելիս կամ կարիքավորությունը դադարելիս. դ) անաշխատունակ, օգնության կարիք ունեցող և ալիմենտ ստացող նախկին ամուսնու նոր ամուսնություն կնքելիս. ե) ալիմենտ ստացող անձի կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մահվամբ։ |