Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 70 Վկայի հարցաքննությունը դատական հանձնարարության կարգով. 1. Վկան կարող է իր բնակության վայրի առաջին ատյանի դատարանի կողմից հարցաքննվել դատական հանձնարարության կարգով, եթե. 1) վկայի ներկայանալը դատաքննությանը նպատակահարմար չէ մեծ հեռավորության պատճառով. 2) վկան հիվանդության կամ այլ պատճառով ի վիճակի չէ լքել իր գտնվելու վայրը. 2. Գործը քննող առաջին ատյանի դատարանը կայացնում է դատական հանձնարարության մասին որոշում, որում համառոտ շարադրվում են քննվող գործի էությունը, պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը, հարցաքննության ենթակա վկայի տվյալները. 3. Վկայից ցուցմունք վերցնելու վերաբերյալ դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած առաջին ատյանի դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում. 4. Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոններով. 5. Դատական հանձնարարության կատարման կամ դրա անհնարինության մասին կայացվում է որոշում, որը դատական նիստի արձանագրության հետ անհապաղ ուղարկվում է գործը քննող առաջին ատյանի դատարան։ |