Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Ապահովագրական փաթեթի տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև չապահովագրված անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները. 1. Ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դեղերը (համընդհանուր անվանում) կարող են տարբերակվել բացառապես պայմանավորված ապահովագրված անձանց տարիքի, սեռի և վիճակի կամ կարգավիճակի հետ կապված առանձնահատկություններով. 2. Ապահովագրված անձի ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայմանը կանխարգելիչ ծառայություն ստանալն է կամ ծառայություն ստանալու համար Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հերթագրված լինելը. 3. Կանխարգելիչ ծառայությունները ներառված են ապահովագրական փաթեթում և ենթակա են հատուցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 4. Կանխարգելիչ ծառայություն ստանալը նախապայման չէ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համար. 5. Կանխարգելիչ ծառայության իրականացման կարգը, պայմանները, ինչպես նաև տեղաշարժման դժվարություններ և հաշմանդամություն ունեցող պացիենտների դեպքում կանխարգելիչ ծառայության առանձնահատկությունները սահմանում է Լիազոր մարմինը. 6. Ապահովագրված անձին ապահովագրական փաթեթում ընդգրկված՝ 1) առողջության առաջնային պահպանման ծառայությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից տրամադրվում են առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի կամ անձը հաստատող փաստաթղթի միջոցով անձի նույնականացումից հետո. 2) արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման այլ ծառայությունները և հիվանդանոցային ծառայությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից տրամադրվում են առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի կամ անձը հաստատող փաստաթղթի միջոցով անձի նույնականացումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգրի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթի) հիման վրա. 3) դեղերը դեղատան կողմից տրամադրվում են Կառավարության սահմանած ձևին համապատասխան տրամադրված դեղատոմսի հիման վրա՝ առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի կամ անձը հաստատող փաստաթղթի միջոցով անձի նույնականացումից հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 7. Ապահովագրական փաթեթից օգտվելու ընթացակարգը սահմանում է Լիազոր մարմինը. 8. Ապահովագրական փաթեթում չընդգրկված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի ծախսերի հատուցումը կատարվում է ապահովագրված անձի սեփական միջոցներով կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից. 9. Չապահովագրված անձանց համար սահմանվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ։ Ի լրումն նվազագույն ծավալում ներառված ծառայությունների՝ սույն օրենքին համապատասխան չապահովագրված անձանց կարող են տրամադրվել նաև լրացուցիչ ծառայություններ միայն որոշակի վիճակ կամ կարգավիճակ ունենալու ընթացքում։ Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունները, դրանցից օգտվելու կարգը և պայմանները, ինչպես նաև դրանցից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերի, նրանց վիճակների և կարգավիճակների ցանկերը սահմանում է Կառավարությունը. 10. Բացառությամբ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի համապատասխան ծառայության թողունակության սահմանափակության դեպքում ապահովագրված անձանց համար կարող է կիրառվել հերթագրում ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով՝ Լիազոր մարմնի սահմանած կարգով. 11. Սույն հոդվածի 10-րդ մասի համաձայն սահմանված հերթագրման ժամկետը լրանալու դեպքում ապահովագրված անձն իրավունք ունի դիմելու Հիմնադրամի հետ պայմանագիր չկնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի, որի կողմից տրամադրված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունը ենթակա է հատուցման Հիմնադրամի կողմից՝ ապահովագրական փաթեթում ներառված տվյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայության գնի չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 12. Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր չկնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ինչպես նաև հերթագրման ժամկետը լրանալու հիմքով պայմանագիր չկնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից տրամադրված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի հատուցումն իրականացվում է հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված կարգով: |