Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 60.1 Իրավաբանական անձանց իրական շահառուները. 1. Սույն օրենքի իմաստով՝ իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձը. 2. Ոլորտային օրենսդրությամբ կարող են սահմանվել իրական շահառուների բացահայտման` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չափանիշներից խիստ չափանիշներ, եթե դա բխում է իրավաբանական անձի գործունեության ոլորտի առանձնահատկություններից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից. 3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վրա։ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման, գրանցման և տվյալների արժանահավատության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ։ |