Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 81 Դատապարտյալի՝ հանձնուքներ և ծանրոցներ ստանալը և ուղարկելը. 1. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել հանձնուքներ կամ ծանրոցներ։ Դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչև 20 կիլոգրամ (ներառյալ հեղուկ) հանձնուք և ծանրոց: Ծանրոցի առավելագույն քաշը որոշվում է փոստային կապի գործունեության կանոնակարգով. 2. Հիվանդ, հաշմանդամություն ունեցող, հղի, կերակրող մայր և մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալները կարող են ստանալ լրացուցիչ հանձնուքներ և ծանրոցներ՝ բժշկական ցուցմամբ սահմանված կամ երեխայի կարիքներին համապատասխան քանակով ու տեսականիով. 3. Բժշկական ցուցմամբ դատապարտյալների համար նախատեսված դեղերով և բժշկական արտադրատեսակներով, ինչպես նաև մանկական պարագաներով ու սննդամթերքով հանձնուքներն ու ծանրոցները չեն ընդգրկվում սույն օրենսգրքով նախատեսված հանձնուքների ու ծանրոցների քաշի մեջ։ Դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցներն ուղարկվում են քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներ՝ համապատասխան դատապարտյալի բուժման նպատակով. 4. Հանձնուքները և ծանրոցները ենթարկվում են զննության՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով։ |