Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 11.24 Համագործակցությունն ու փոխօգնությունը. 1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք իրենց իրավասության սահմանում, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք սույն օրենքով նախատեսված դեպքերում օժանդակում են Փաստահավաք հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը. 2. Փաստահավաք հանձնաժողովը և պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն տրամադրել միմյանց՝ իրենց լիազորություններն իրականացնելու համար. 3. Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեության ընթացքում հայտնաբերված այնպիսի տեղեկությունները, որոնք առնչվում են կամ կարող են առնչվել պետական կառավարման համակարգի մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը, առերևույթ չեն պարունակում հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ, սակայն Փաստահավաք հանձնաժողովի գնահատմամբ կարող են հետագայում հանգեցնել Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունների ներքո ընդգրկվող խախտումների և իրադարձությունների կրկնության, ներկայացնում է Հանրային խորհրդի նախագահին, որը անհրաժեշտության դեպքում ներկայացնում է վարչապետին՝ դիմելով դրանց համապատասխան ընթացք տալու միջնորդությամբ: |