FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  28

Դատական վարույթի հրապարակայնությունը.
1. Դատարանում վարույթը դռնբաց է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի.
2. Դռնբաց դատական նիստին իրավունք ունի ներկա լինելու 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք, ինչպես նաև տասնվեց տարեկանից փոքր վարույթի մասնակիցը կամ վկան: Դատարանի թույլտվությամբ դատական նիստին կարող է ներկա լինել նաև 16 տարին չլրացած այլ անձ.
3. Վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավասու է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում որոշում կայացնելու դատական նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դռնփակ դատական նիստի անցկացումը պարտադիր է.
4. Դատական վարույթի ընթացքում դատարանի կայացրած ակտերը հայտարարվում են հրապարակայնորեն։ Ելնելով դռնփակ դատական նիստ անցկացնելու հիմքերից` դատարանի որոշմամբ դատական ակտի առանձին մասեր կարող են հրապարակայնորեն չհայտարարվել: Նշված դատական ակտերի ներածական և եզրափակիչ մասերն ամեն դեպքում հրապարակվում են: