Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 240 Արտաշիրմումը. 1. Արտաշիրմումը կոնկրետ տեղում դիակի առկայության փաստը պարզելու, հանգուցյալի հետ թաղված և վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու, ինչպես նաև դիակը և այդ առարկաները զննելու, ճանաչման ներկայացնելու, հետազոտման համար նմուշներ վերցնելու, փորձաքննություն կատարելու նպատակով թաղման տեղը բացելն է. 2. Արտաշիրմում կատարելու մասին քննիչի որոշման մեջ պետք է նշվեն այն ենթադրյալ հանցագործության համառոտ նկարագրությունը, որի առիթով պետք է կատարվի արտաշիրմումը, հանգուցյալի վերաբերելի տվյալները, արտաշիրմման անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, արտաշիրմման նպատակը, այն կատարելու ժամանակը և տեղը. 3. Արտաշիրմման մասին որոշումը և այն բողոքարկելու իրավունքի, դրա ժամկետի ու կարգի վերաբերյալ ծանուցումը քննիչը հանձնում է հանգուցյալի մերձավոր ազգականներից որևէ մեկին: Մինչև արտաշիրմում կատարելը հանգուցյալի մերձավոր ազգականն իրավունք ունի արտաշիրմման մասին քննիչի որոշումը բողոքարկել հսկող դատախազին` որոշումը հանգուցյալի մերձավոր ազգականներից որևէ մեկին հանձնելու պահից եռօրյա ժամկետում. 4. Արտաշիրմման մասին քննիչի որոշումը հսկող դատախազին բողոքարկելու դեպքում արտաշիրմումը չի կարող կատարվել մինչև հսկող դատախազի կողմից այդ բողոքի լուծումը. 5. Արտաշիրմումը կատարվում է քննիչի և դատաբժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ բնագավառի ձեռնհաս փորձագետի մասնակցությամբ: Արտաշիրմմանը տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է: Արտաշիրմմանն իրավունք ունի մասնակցելու հանգուցյալի որևէ մերձավոր ազգական. 6. Արտաշիրմումից հետո դիակը կարող է բերվել համապատասխան բժշկական հաստատություն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ապացուցողական գործողությունները կատարելու նպատակով: |