FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  59.1

Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառումը.
1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը համապատասխան դիմումը և կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Ներկայացված կոլեկտիվ պայմանագրի հաշվառման մերժումը որևէ պատճառաբանությամբ արգելվում է.
2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը ստորագրելու պահից տասն օրվա ընթացքում հաշվառման է ներկայացնում տվյալ կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող գործատուն.
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում գործատուն կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման չի ներկայացնում, ապա կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման կարող է ներկայացնել պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչը: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչը պայմանագիրը հաշվառման է ներկայացնում սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում.
4. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: