Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. Հիդրոօդերևութաբանական գործունեությունն իրականացվում է` ա) հիդրոօդերևութաբանական դիտարկումների համալիրության, ամբողջականության և անընդհատության սկզբունքով. բ) Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական դիտարկումների կատարման, տեղեկատվության հավաքման, վերլուծման, ընդհանրացման, պահպանման և տարածման տեխնոլոգիական միասնության սկզբունքով. գ) օդերևութաբանական և մյուս երկրաֆիզիկական պրոցեսների վրա ակտիվ ներգործության գործընթացներում էկոլոգիական անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության պահպանման և ապահովման սկզբունքով. դ) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի գործունեության հետ ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի աշխատանքների համաձայնեցման և միասնականացման սկզբունքով. ե) հիդրոօդերևութաբանական երևույթների փաստացի և սպասվելիք տվյալների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, հրապարակայնության, հավաստիության և արդյունավետ օգտագործման սկզբունքով: |