FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Վիճակագրական կոմիտեն.
1. Վիճակագրական կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով.
2. Վիճակագրական կոմիտեն որոշակի քաղաքական ուղղվածությամբ պետական ինստիտուտներից արմատապես տարբերվող պետական մարմին է: Քաղաքական, վարչական, գերատեսչական շահերի միջև առկա բախումներում պաշտոնական վիճակագրությունը չներքաշելու երաշխիքները սահմանված են պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներով.
3. Պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածման գործառույթների մասով ազգային վիճակագրական համակարգի, այդ թվում՝ վիճակագրական կոմիտեի կառավարման բարձրագույն մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդն է (այսուհետ՝ Պետական խորհուրդ).
4. Վիճակագրական կոմիտեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է և համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակմանը, արտադրությանը և տարածմանն ուղղված ողջ գործունեությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.
5. Վիճակագրական կոմիտեն գործունեությունն իրականացնում է իր կենտրոնական գրասենյակի, տարածքային և գործառնական ստորաբաժանումների միջոցով.
6. Վիճակագրական կոմիտեն ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին.
7. Պարբերական ընտրանքային հետազոտությունների միջոցով պաշտոնական վիճակագրության արտադրությունն ապահովելու նպատակով վիճակագրական կոմիտեն յուրաքանչյուր տարի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացնում է վիճակագրական տեղեկատվության հավաքման ծրագիրը.
8. Վիճակագրական կոմիտեի վրա չեն կարող դրվել պարտականություններ, որոնք հակասում են սույն հոդվածին, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հիմնարար սկզբունքներին: