Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 12 Պետական արարողակարգի ընթացակարգերի կիրառման առանձնահատկությունները. 1. Հանրապետության նախագահի ներկայությամբ զինվորական պատիվները տրվում են նրան, բացառությամբ երբ վարչապետն է զինված ուժերի գերագույն հրամանատարը. 2. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ վարչապետի հետ հանդիպումների արարողակարգային ընթացակարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ 3․ Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Ազգային ժողով այցելությունների արարողակարգային ընթացակարգերը սահմանում է Ազգային ժողովի նախագահը. 4. Օտարերկրյա պետություններ մեկնելիս Հանրապետության նախագահին օդանավակայանում ճանապարհում և դիմավորում են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի տեղակալը, պետական արարողակարգի ծառայության ղեկավարը և քաղաքացիական ավիացիայի բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը. 5. Օտարերկրյա պետություններ մեկնելիս վարչապետին օդանավակայանում ճանապարհում և դիմավորում են Անվտանգության խորհրդի անդամները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական արարողակարգի ծառայության ղեկավարը և քաղաքացիական ավիացիայի բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը. 6. Օտարերկրյա պետություններ մեկնող՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունների և այցեր նախապատրաստող (առաջավոր) խմբերի կազմում ընդգրկվում են պետական պահպանության ծառայության աշխատակիցները և, որպես կանոն, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացուցիչները: |