Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 1) սպառողական տարայի վրա ապրանքանիշի անվան և արտադրանքի տեսակի անվանման մասին և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության նշումների առավելագույն երկարության միավորը. 2) սպառողական տարայի վրա սպառողին մոլորեցնող բառերի կամ գույների օգտագործման բացառմանն ուղղված կարգավորումները. 3) սպառողական փաթեթի վրա բառերի կամ նշանների տառատեսակին, չափին, դրանց տեղակայմանը ներկայացվող պահանջները. 4) ծխախոտային արտադրատեսակի անվտանգության և առողջության ապահովման համար անհրաժեշտ այլ պահանջներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 Առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջները. 1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Կառավարության սահմանած անվտանգության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան, ընդ որում ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփ պարտադիր պետք է պարունակի ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստ, որը պետք է զետեղվի ցանկացած տուփի երկու առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրանքի մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) երկու առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը, ներառյալ՝ շրջանակը: Ծխամորճի և ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը. 2. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ մարդու առողջության վրա օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը հաստատում է Կառավարությունը. 3. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորման և մակնշման Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների շրջանառությունն արգելվում է, բացառությամբ դրանց ոչնչացման դեպքերի: Ոչնչացումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով. 4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ «լոգոները» և արտադրողին նույնականացնող այլ նշան (պատկեր) (այսուհետ՝ միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակներ): Միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգը պարտադիր սահմանում է՝ |