Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 Մաքսային հարկումը. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կողմից իր կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքերի վճարումից: Սույն արտոնությունից օգտվելուց հետո երեք տարվա ընթացքում այդ ապրանքների օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով: Միջազգային պայմանագրերի հիման վրա, որպես օտարերկրյա ներդրում, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող գույքը ազատվում է մաքսատուրքերից այն ժամկետներում, որոնք սահմանված են համապատասխան պայմանագրերով: Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների օտարերկրյա աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` անձնական կարիքների համար նախատեսված գույքն ազատվում է մաքսատուրքերից: |