Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 116 Երկաթուղային տրանսպորտի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը. 1. Բեռնատար գնացքներով ինքնակամ երթևեկելը կամ մարդատար վագոնների ավտոմատացված դռների բացմանը, փակմանը խոչընդոտելը կամ վագոն նստելու և (կամ) վագոնից իջնելու ժամանակ այլ քաղաքացիների համար դիտավորյալ խոչընդոտ ստեղծելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով. 2. Մետրոպոլիտենի գնացքների կամ երկաթուղային շարժակազմի ներքին սարքավորումները, ապակիները կամ նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով: 4. Ուղևորային կառամատույցի կողմից կամ երկաթուղային կայարաններում հատուկ առանձնացված կամ հարմարեցված տեղերից բացի, այլ տեղերից վագոն նստելը և (կամ) վագոնից իջնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով. 5. Առանց անհրաժեշտության (գնացքին, ուղևորներին և շրջապատին սպառնացող վտանգի բացակայության դեպքում) ինքնակամ կերպով վթարային կանգառ կատարելու համար նախատեսված բռնակի միջոցով գնացքը կանգնեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: |