Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 23 Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը. 1. Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով. 2. Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` յոթնօրյա ժամկետում. 3. Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանն ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին: Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում: Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը և ընդունում որոշում. 4. Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն. 5. Այն դեպքում, երբ հանձնաժողովի որոշման բողոքարկման պարագայում դատարանը հանգում է հետևության, որ հանձնաժողովը հայեցողական լիազորություններն իրականացրել է ոչ իրավաչափորեն, այդ թվում՝ թույլ է տվել վարչական վարույթի իրականացման ընթացակարգային խախտումներ, ապա հանձնաժողովը դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, վերսկսում է վարույթը։ Վերսկսված վարույթն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով դատական ակտում արտահայտված՝ դատարանի իրավական դիրքորոշումները: |