FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  84

Հայտարարատուի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.
1. Հայտարարատուն իրավունք ունի՝
    1) զննելու և չափելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները և բեռնային գործողություններ կատարելու դրանց հետ.
    2) մաքսային մարմնի՝ սույն Օրենսգրքի 17-րդ հոդվածին համապատասխան տրված թույլտվությամբ փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներից.
    3) ներկա գտնվելու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային տեսազննման և մաքսային զննման ձևով մաքսային հսկողություն անցկացնելու և այդ անձանց կողմից ապրանքներից փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու ժամանակ.
    4) ծանոթանալու իր կողմից հայտարարագրվող ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ուսումնասիրության արդյունքներին, որոնք առկա են մաքսային մարմիններում.
    5) բողոքարկելու մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները (անգործությունը).
    6) ներգրավելու փորձագետներ՝ իր կողմից հայտարարագրվող ապրանքների մասին տեղեկությունները հստակեցնելու համար.
    7) օգտվելու սույն Օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներից.
2. Հայտարարատուն պարտավոր է`
    1) կատարել ապրանքների մաքսային հայտարարագրում.
    2) սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում մաքսային մարմին ներկայացնել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր.
    3) ներկայացնել հայտարարագրվող ապրանքները՝ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում կամ մաքսային մարմնի պահանջով.
    4) վճարել մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը և (կամ) ապահովել դրանց վճարման պարտավորության կատարումը՝ սույն Օրենսգրքին համապատասխան.
    5) պահպանել մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները կամ ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանված այն պայմանները, որոնք, սույն Օրենսգրքին համապատասխան, ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման.
    6) կատարել սույն Օրենսգրքով նախատեսված այլ պահանջներ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  84

3. Հայտարարատուն, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու, մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում՝ կեղծ և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար: