FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Տվյալների կառավարումը.
1. Ջրային պետական կադաստրի վարումը պետության կողմից պարտադիր իրականացվող գործառույթ է, և այդ համակարգում ներառված տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կրում են համընդհանուր մատչելիության բնույթ` միաժամանակ համարվելով պաշտոնական.
2. Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգը ծառայում է որպես ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պաշտոնական տեղեկատվության շտեմարան և ընդգրկում է վարչաիրավական և տեխնիկական տվյալներ ջրային ռեսուրսների և համակարգերի վերաբերյալ.
3. Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգը բաղկացած է ջրային ոլորտի պետական լիազորված մարմինների կողմից ազգային և ջրավազանային մակարդակներում մշակվող և պահվող տվյալների թեմատիկ բազաներից ստացվող ամփոփ տեղեկատվությունից.
4. Պետական ջրային կադաստրի տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող տվյալների բազաները համակցվում են միմյանց Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած ջրային ռեսուրսների կոդավորման համակարգի միջոցով՝ որպես յուրաքանչյուր ջրավազանին վերաբերող տեղեկատվության ինտեգրման և քարտեզագրման միջոց: