Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 Փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու կարգը. Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների պալատ է ներկայացնում դիմում՝ փաստաբանների պալատին անդամագրվելու խնդրանքով, որին կցվում է որակավորման հանձնաժողովի տված վկայագրի պատճենը: Որակավորման հանձնաժողովի տված վկայագիրն ուժի մեջ է տրման պահից մինչև հաջորդ` փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար որակավորման քննությունների անցկացումը: Հավակնորդի դիմումը քննարկում և դրա վերաբերյալ մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում փաստաբանների պալատի խորհուրդը: Արգելվում է հավակնորդների նկատմամբ խտրականությունը` հավակնորդի ազգության, քաղաքացիության, ռասայի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության հիմքով: Դիմումը կարող է մերժվել, եթե չեն ապահովվել սույն օրենքի 33-րդ և 45.11-րդ հոդվածներով նախատեսված պահանջները: Դիմումի մերժումը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել դատական կարգով: Փաստաբանների պալատին անդամագրված անձը հնգօրյա ժամկետում ստանում է փաստաբանների պալատի կնիքով և փաստաբանների պալատի խորհրդի նախագահի ստորագրությամբ վավերացված արտոնագիր: Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման։ |