Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 41 Արտահերթ նիստի գումարման կարգը. 1. Արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ. 2. Ոչ աշխատանքային օրերին արտահերթ նիստ կարող է գումարվել կամ անցկացվել միայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում. 3. Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ վարչապետի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների գրությունում, ինչպես նաև վարչապետի գրությանը կից ներկայացվող Կառավարության որոշման մեջ նշվում են՝ 1) արտահերթ նիստի օրակարգը, ներառյալ՝ օրակարգային հարցերի անվանումները և քննարկման հաջորդականությունը, 2) արտահերթ նիստը սկսելու օրը և ժամը, ինչպես նաև արտահերթ նիստի անցկացման կարգը՝ նիստերի օրերը և յուրաքանչյուր օրվա ընթացքում անցկացվելիք նիստերի թիվը, 3) արտահերթ նիստը նախաձեռնողի ներկայացուցչի անունը և ազգանունը, 4) գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը. 4. Գրությանը կից կարող են ներկայացվել օրակարգային հարցերի քննարկման տևողության սահմանման կամ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծեր, ինչպես նաև Կանոնակարգով և Աշխատակարգով նախատեսված այլ փաստաթղթեր. 5. Արտահերթ նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով. 6. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միևնույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 41 7. Արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Մինչև նշված ժամկետը լրանալը արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետևյալ կարգով. 1) Կառավարության նախաձեռնության դեպքում՝ վարչապետը ստացել է արտահերթ նիստն սահմանված ժամկետից շուտ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի բանավոր համաձայնությունը. 2) պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ. 8. Եթե գրությունը կամ օրակարգային որևէ հարց սույն հոդվածի պահանջներին՝ 1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին. 2) համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստ, իսկ արտահերթ նիստի օրակարգը, ինչպես նաև օրակարգային հարցերի նախագծերը 24 ժամվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում. 9. Եթե Կառավարությունը սույն հոդված 7-րդ մասով սահմանված ժամկետում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը։ |