FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ

article  13

Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը.
1. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը ծրագիր է, որը Կառավարությունն իրականացնում է միջնաժամկետ հատվածում՝ կառավարության պարտքի ցանկալի կառուցվածքի հասնելու նպատակով: Այն մշակվում և վերանայվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա երեք տարիների համար.
2. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը ներառվում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմում և հաստատվում է Կառավարության կողմից.
3. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը ներառում է կառավարության պարտքի ուղենշային ցուցանիշները, նպատակադրումներն ու իրականացվելիք միջոցառումները, պարտքի կառուցվածքի և հնարավոր ռիսկերի գնահատականը.
4. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում: