Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 71 Վկայի ցուցմունքի հետազոտումը. 1. Մինչև վկային հարցաքննելն առաջին ատյանի դատարանը պարզում է այդ անձին տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստի վերաբերյալ որպես վկա հարցաքննելու` սույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքների բացակայությունը, ինչպես նաև պարզաբանում է սույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքը. 2. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին` իրենից հետո հարցաքննության ենթակա մյուս վկաների բացակայությամբ։ Առաջին ատյանի դատարանը պետք է ձգտի վկաների հարցաքննությունը կազմակերպել առավել սեղմ ժամկետում` առանց արդարադատության շահերին վնասելու: Անհրաժեշտության դեպքում դատարանը միջոցներ է ձեռնարկում դատարանում միմյանց հետ վկաների շփումը բացառելու համար. 3. Առաջին ատյանի դատարանը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին։ Առաջին ատյանի դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը. 4. Տասնվեց տարեկան չդարձած վկային առաջին ատյանի դատարանը բացատրում է ցուցմունք տալու և միայն ճշմարտությունը հայտնելու կարևորությունը՝ առանց նախազգուշացնելու սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին. 5. Տասնվեց տարեկան չդարձած վկայի հարցաքննության ընթացքում առաջին ատյանի դատարանը հետևում է, որ հարցաքննության մեթոդը կամ հարցերը չշփոթեցնեն վկային կամ չենթարկեն նրան անհարկի հոգեբանական ճնշման, և այդ նպատակով կարող է հանել ցանկացած հարց, ընդմիջել կամ դադարեցնել վկայի հարցաքննությունը. 6. Անչափահաս վկայի հարցաքննությանն առաջին ատյանի դատարանը ներգրավում է անչափահասի օրինական ներկայացուցչին, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների հարցաքննությանը` նաև մանկական հոգեբանի կամ մանկավարժի: Տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության ժամանակ գործին մասնակցող անձինք հեռացվում են դատական նիստերի դահլիճից, եթե ունեն ներկայացուցիչ, և եթե նրանց մասնակցությունը կարող է ազդել վկայի ցուցմունքների վրա: Հեռացված գործին մասնակցող անձի ներկայացուցիչը մասնակցում է նիստին: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 71 7. Վկայի հարցաքննությունն սկսվում է նրա անվան, ծննդյան վայրի, զբաղմունքի, բնակության վայրի և գործին մասնակցող անձանց հետ ունեցած հարաբերությունների բնույթի մասին առաջին ատյանի դատարանի կողմից նրան ուղղված հարցերով. 8. Մինչև հարցաքննությունն սկսելն առաջին ատյանի դատարանը պարզում է վկայի իրազեկվածությունն այն փաստերի վերաբերյալ, որոնց շուրջ նա պետք է հարցաքննվի. 9. Առաջին ատյանի դատարանը վկայի հարցաքննության ժամանակ հարցեր է տալիս գործին մասնակցող անձանց կողմից հարցեր տրվելուց հետո, իսկ վկայի ցուցմունքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կարող է նրան հարցեր տալ ցանկացած պահի. 10. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ առաջին ատյանի դատարան կանչված վկային առաջին հերթին հարցաքննում է միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը, այնուհետև նրա կողմում հանդես եկող այլ անձինք, իսկ հետո` հակառակ կողմը. 11. Վկային կարող են տրվել միայն այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են վկա կանչելու վերաբերյալ միջնորդության մեջ նշված փաստին կամ նրա ցուցմունքների արժանահավատության հետ կապված հանգամանքներին, այդ թվում` մյուս կողմի հետ նրա հարաբերություններին։ Այս շրջանակից դուրս տրված հարցերն առաջին ատյանի դատարանը հանում է իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ. 12. Վկայի հարցաքննության ընթացքում հուշող կամ պատասխանն այլ կերպ ուղղորդող հարցեր չեն թույլատրվում։ Առաջին ատյանի դատարանը կարող է հանել հուշող կամ ուղղորդող հարցն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ. 13. Վկան ցուցմունք տալու ընթացքում առաջին ատյանի դատարանի թույլտվությամբ կարող է օգտվել գրավոր նշումներից, եթե նրա ցուցմունքները կապված են որևէ թվային կամ այլ տվյալների հետ, որոնք դժվար է մտապահել։ Գրավոր նշումներն անհրաժեշտության դեպքում կարող են կցվել գործին. 14. Անհրաժեշտության դեպքում գործին մասնակցող անձի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը կարող է վերսկսել վկայի հարցաքննությունը. 15. Հարցաքննված վկան կարող է հեռանալ դատարանից, եթե առաջին ատյանի դատարանը նրան չի պարտավորեցրել չհեռանալ։ |