FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ.
1. Մաքսային ծառայողի կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում տեղի է ունեցել մաքսային վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների ավելի կամ թերի հաշվարկում (առաջադրում)` 100.000 դրամ և ավելի չափով, մաքսային ծառայողը (ծառայողները)`
    1) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 10 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 100.000-ից մինչև 500.000 դրամ և (կամ) իջեցվում պաշտոնից.
    2) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 10-ից մինչև 25 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 500.000-ից մինչև 1000.000 դրամ և (կամ) իջեցվում պաշտոնից.
    3) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 25-ից մինչև 50 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 1000.000 դրամից ավելի, ազատվում է մաքսային ծառայությունից: 4-1. Մաքսային ծառայողը պարտավոր է հատուցել իր պատճառած իրական վնասը: Չստացված օգուտները մաքսային ծառայողից չեն կարող գանձվել: Իրական վնասը մաքսային մարմնի գույքի առկա կորուստն է, պակասելը կամ այդ գույքի վնասվածքը (այդ թվում` երրորդ անձանց գույքը, որը գտնվում է այդ գույքի պահպանության համար պատասխանատվություն կրող մաքսային մարմիններում): Մաքսային ծառայողը կրում է նյութական պատասխանատվություն ինչպես մաքսային մարմիններին անմիջական իրական վնաս հասցնելու համար, այնպես էլ այն վնասի համար, որը մաքսային մարմինը հատուցել է այլ անձանց, որոնց վնաս է պատճառվել մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության հետևանքով: Մաքսային ծառայողը նյութական պատասխանատվության չի ենթարկվում, եթե վնասն առաջացել է անհաղթահարելի ուժի, ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության հետևանքով: Մաքսային մարմինը, հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, որի ընթացքում պատճառվել է վնասը, իրավունք ունի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) մեղավոր մաքսային ծառայողից վնասը գանձելուց:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

Վնաս պատճառելու համար մաքսային ծառայողը կրում է նյութական պատասխանատվություն իր ամսական միջին աշխատավարձի չափով: Պատճառված վնասի նյութական պատասխանատվությունն ամբողջությամբ դրվում է մաքսային ծառայողի վրա, եթե`
    1) նյութական վնասը պատճառվել է նրա աշխատանքային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով, և վնասի հատուցումը նախատեսված է սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով.
    2) վնասը պատճառվել է դիտավորությամբ.
    3) վնասը պատճառվել է ոչ սթափ վիճակում.
    4) վնասը պատճառվել է մաքսային ծառայողի հանցավոր գործողությամբ, որը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով.
    5) վնասը պատճառվել է վարչական զանցանքի պատճառով, ինչը հաստատել է համապատասխան պետական մարմինը.
    6) վնասը պատճառվել է օրենքով պաշտպանվող առևտրային, բանկային կամ այլ գաղտնիքը հրապարակելու կամ երրորդ անձանց տրամադրելու հետևանքով.
    7) վնասը պատճառվել է մաքսային ծառայողի կողմից ոչ աշխատանքային պարտականությունները կատարելիս.
5. Սույն հոդվածով նախատեսված տուգանքները վճարվում են պետական բյուջե, իսկ պատասխանատվության միջոցները կիրառվում են կատարված խախտումների փաստերը ծառայողական քննությամբ հաստատվելուց հետո` կոմիտեի ղեկավարի հրամանով: