FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  45.4

Արտադրական կանեփի արտադրության գործունեության ձևերի հետ կապված այլ գործողությունները.
1. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիան ներառում է նաև սույն օրենքի 45.3-րդ հոդվածով նախատեսված գործունեության ձևերի հետ կապված այլ գործողությունների կատարում, այդ թվում՝
    1) արտադրական կանեփի բուսախեժի, թղթի, յուղի, թելի, շինանյութի և այլ վերամշակվող նյութերի արտադրության նպատակով արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի բույսի կտրոնների, սածիլների կամ սերմերի ձեռքբերում մշակման նպատակով, բացառությամբ ներմուծման.
    2) արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքով ստացված արտադրանքի, արտադրական կանեփի փաթեթավորում, տեղափոխում, պահեստավորում, տիրապետում, օգտագործում և տնօրինում.
    3) արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի, արտադրական կանեփի չորացված զանգվածի կամ արտադրական կանեփի բուսախեժի ոչնչացում.
    4) արտադրական կանեփի նմուշառում և լաբորատոր փորձաքննություն՝ որոշելու համար կաննաբիդիոլի կամ տետրահիդրոկաննաբինոլի կոնցենտրացիան՝ տոկոսային պարունակությունը արտադրական կանեփի բույսի նմուշառվող հատվածներում կամ կանեփի բույսի նմուշների տեղափոխումը փորձաքննություն իրականացնող համապատասխան լաբորատորիա.
2. Արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման, տիրապետման, օգտագործման և տնօրինման վերաբերյալ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: