Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 60.2 Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտնաբերումը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձը պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր իրական շահառուների և նրանց՝ իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար իրավաբանական անձը պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել իրավաբանական անձի իրական շահառու։ Սույն մասով նախատեսված փաստաթղթերն իրենց լիազորությունների իրականացման նպատակով ներկայացված պահանջի հիման վրա անմիջապես, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում հասանելի են դարձվում գործակալությանը և պետական մարմիններին. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում իրավաբանական անձը պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև իրավաբանական անձի մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Սույն մասով նախատեսված հարցում ստացած անձինք պարտավոր են 20 օրվա ընթացքում պատասխանել հարցմանը և հարցումն իրականացրած իրավաբանական անձին տրամադրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր. 4. Իրավաբանական անձի իրական շահառուները պարտավոր են իրենց իրական շահառուի կարգավիճակ ձեռք բերելու կամ իրենց առնչվող տվյալների փոփոխվելու պահից քսան օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձին և տրամադրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր։ |