Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 280 Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին կամ վարկային պատմությանը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը. 1. Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հավաքելը, օգտագործելը կամ հրապարակելն այն անձի կողմից, որն իրավունք չուներ ծանոթանալու այդ գաղտնիքին՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է շահադիտական դրդումներով կամ 2) խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: |