Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ և ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ. 1. Կենտրոնական բանկի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանը քննում է գործը եռօրյա ժամկետում: Դատարանը որոշում է կայացնում Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Դատարանը մերժում է Կենտրոնական բանկի դիմումը, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով: Բանկի սնանկության մասին որոշում կայացնելիս դատարանը նշանակում է նաև լուծարային կառավարիչ` Կենտրոնական բանկի կամ պարտատերերի կողմից ներկայացված թեկնածուների թվից. 2. Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից` ա) լուծարային կառավարչին են անցնում բանկի գործերի կառավարման լիազորությունները. բ) դադարեցվում են բանկի բոլոր տեսակի պարտավորությունների (բացառությամբ սույն օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների), դիմաց տոկոսների և այլ նմանատիպ հատուցումների, օրենքով կամ պայմանագրով նախատեսված բոլոր տեսակի տուժանքների, տուգանքների, տույժերի, տոկոսների հաշվարկումը և գանձումը, վարձակալական և այլ վճարների, բոլոր տեսակի հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հաշվարկումն ու գանձումը. գ) սառեցվում են բանկի բոլոր, այդ թվում` ոչ ռեզիդենտ բանկերում գտնվող հաշիվները և թույլատրվում են միայն բանկին կատարվող վճարումները. դ) դատարաններում կարճվում են բոլոր այն գործերի վարույթները, որտեղ բանկը ճանաչվել է պատասխանող, ինչպես նաև կասեցվում են բանկի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանների, արբիտրաժային տրիբունալների վճիռների, որոշումների կատարողական վարույթները: Սույն կետով սահմանված` կասեցված կամ կարճված վարույթների հետ կապված պահանջները պարտատերերը կարող են ներկայացնել լուծարային կառավարչին` սույն օրենքով սահմանված կարգով. ե) լուծարային կառավարչի դիմումի հիման վրա Կենտրոնական բանկը դիմումն ստանալու պահից` եռօրյա ժամկետում, լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն` ներառելով «լուծարվող բանկ» բառերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 2.1. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա: Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու պահից հիփոթեքային կառավարչին է անցնում հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարումը. 2.2. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող զուտացման համաձայնության վրա. 3. Կենտրոնական բանկի դիմումը մերժելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից` տասնօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը վերականգնում է բանկի բանկային գործունեության լիցենզիան, վերականգնվում են բանկի բոլոր կառավարման մարմինների, ղեկավարների` մինչև այդ կասեցված կամ դադարեցված լիազորությունները, բացառությամբ գործադիր տնօրենի կամ նման պարտականություններ կատարող կառավարման այլ մարմնի, որի լիազորությունները չեն վերականգնվում: |