Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 63 Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների պետական հաշվառումը. 1. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են պետական հաշվառման. 2. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելն առանց պետական հաշվառման արգելվում է. 3. Օգտակար հանածոների պաշարները, հանքավայրերը և երևակումները ենթակա են պետական հաշվառման օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների կադաստրի ձևով. 4. Օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների և երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ձևավորվում է ընդերքօգտագործման ֆոնդ. 5. Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ ընդերքաբանական փորձաքննության եզրակացությունը հիմք է դրանք պետական հաշվեկշռում հաշվառելու համար. 6. Պետական հաշվեկշռում հաշվառված օգտակար հանածոների պաշարները ենթակա են դուրսգրման, եթե դրանք` 1) արդյունահանվել են. 2) կորսվել են արդյունահանման ընթացքում. 3) տեխնիկական պատճառներով կորցրել են արդյունաբերական նշանակությունը. 4) չեն հաստատվել լրացուցիչ երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոյի արդյունահանման արդյունքում. 7. Օգտակար հանածոների պաշարների վերահաստատման արդյունքում պետական հաշվեկշռում կատարվում են համապատասխան փոփոխություններ. 8. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանը, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը և հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրը վարում է լիազոր մարմինը` կառավարության սահմանած կարգով. 9. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում և պարբերաբար փոփոխվում է դրանց հաստատված պաշարների և սահմանված կարգով ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող համապատասխան տեղեկատվության (հաշվետվությունների) հիման վրա: Այն պետք է ներառի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարունակվող բոլոր տեսակի հայտնաբերված օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական ձեռնարկության ուսումնասիրված և նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մասին: |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 63 10. Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրը վարվում է լիազոր մարմնում կուտակվող տեղեկատվության հիման վրա: Այն ներառում է տվյալներ, որոնք բնութագրում են յուրաքանչյուր հանքավայրի և երևակման երկրաբանական կառուցվածքը, դրանցում պարունակվող օգտակար հանածոների ուսումնասիրված, գնահատված, նախնական գնահատված պաշարները և կանխատեսումային ռեսուրսները, հանքավայրերի շահագործման լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական, էկոլոգիական և այլ պայմանները, ինչպես նաև երկրաբանատնտեսագիտական գնահատականը: |