FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  211

Թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հայցադիմումների քննությունը.
1. Եթե հայցադիմումը տրվել է այլ թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու պահանջով, ապա տվյալ հարցի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է համապատասխան թեկնածուն կամ կուսակցության ներկայացուցիչը, որի գրանցման հարցը քննարկվում է։ Նրանց չմասնակցելն արգելք չէ գործի քննության համար.
2. Վարչական դատարանն իր դատական ակտով թեկնածուին կամ կուսակցության ընտրական ցուցակը, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուին ճանաչում է գրանցված կամ համապատասխան գրանցումը ճանաչում է ուժը կորցրած կամ անվավեր.
3. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը քննվում են գրավոր ընթացակարգով։