FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  464.6

Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ սկսելու կարգը.
1. Սույն օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված կարգով նախաքննությունն ավարտելու դեպքում քննիչը, ստանալով հսկող դատախազի գրավոր համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով՝ առաջին անգամ հանցանք կատարած և ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվող մեղադրյալին գրավոր ծանուցում է նաև համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հնարավորության և իրավական հետևանքների մասին.
2. Վարույթի նյութերը մեղադրյալի ծանոթացմանը ներկայացնելիս քննիչը ճշտում է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը.
3. Եթե մեղադրյալը չի վիճարկում իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հիմքն ու իրավական գնահատականը և պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո կամավոր ցանկություն է հայտնում, որ դատարանում գործի քննությունն իրականացվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի կարգով, ապա քննիչը մեղադրյալի բանավոր միջնորդության հիման վրա կազմում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են նաև մեղադրյալը և նրա պաշտպանը: Արձանագրությունը կցվում է մեղադրական եզրակացությանը.
4. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ նախաձեռնելու արձանագրություն կազմելուց առաջ քննիչն իրավասու է մեղադրյալին հարցեր տալու միջոցով հավաստիանալու, թե արդյոք մեղադրյալը գիտակցում է իր միջնորդության բնույթն ու հետևանքները: