Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 140 Լուծարային հաշվեկշռի հաստատումը և լուծարային հանձնաժողովի գործունեության դադարեցումը. 1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռը և այն լուծարվող Ընկերության ընդհանուր ժողովի կողմից դրա հաստատվելու պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական բանկ. 2. Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում ընդունում է լուծարային հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում՝ նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարային հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է սույն օրենքի պահանջները. 3. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաստատելու դեպքում լուծարային հանձնաժողովը տասնօրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը, և լուծարային հաշվեկշիռը լուծարվող Ընկերության ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ դիմումը քննում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով. 4. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լուծարվող Ընկերությանը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում Ընկերությունների գրանցումների մատյանում, որից հետո Ընկերությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին. 5. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը Ընկերության լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է Ընկերության լուծարման հետ կապված պարտավորություններից: |