Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 Տնտեսավարող սուբյեկտներից և հանրությունից բողոքների ընդունումը և դրանց հետագա ընթացք տալը. 1. Հանրության ներկայացրած բողոքները ռիսկերի գնահատման և կառավարման կարևոր աղբյուր են: Տնտեսավարող սուբյեկտների բողոքները տեսչական մարմնի աշխատանքի կարևոր ցուցանիշներ են: Հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի հիման վրա Խորհուրդը սահմանում է բողոքների ընդունման և դրանց հետագա ընթացք տալու կարգը. 2. Հանրության կողմից տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ բողոքների ներկայացումը հիմք չէ ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնելու համար՝ առանց հետագա դիտարկման: Բողոքները վերլուծվում, դիտարկվում և օգտագործվում են ռիսկերի կառավարման համար: Հիմնականում դրանք պետք է ծառայեն համապատասխան տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության գնահատականի փոփոխության համար: Ըստ անհրաժեշտության ստուգումներն անցկացվում են միայն այն դեպքում, երբ սպառնացող վտանգի աստիճանը բարձր է, կամ երբ նույն տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ կարճ ժամանակահատվածում ստացվել են բազմաթիվ բողոքներ: Տնտեսավարող սուբյեկտներից ստացված բողոքները օգտագործվում են տեսչական մարմնի որակի ապահովման և հաշվետվողականության նպատակներով: Բողոք ներկայացրած տնտեսավարող սուբյեկտների անվանումը չի հրապարակվում՝ հետագա բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է տնտեսավարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրան հետևելու կարգը: |