FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Վիճակագրական կոմիտեի ղեկավարը.
1. Վիճակագրական կոմիտեն ղեկավարում է դրա նախագահը, որին պաշտոնի է նշանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով.
2. Վիճակագրական կոմիտեի նախագահ կարող է նշանակվել բարձրագույն տնտեսագիտական կրթություն և վիճակագրության բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին` ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում), հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի.
3. Վիճակագրական կոմիտեի նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից.
4. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վիճակագրական կոմիտեի նախագահի պաշտոնում.
5. Վիճակագրական կոմիտեի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են հետևյալ հիմքերով.
    1) անձնական դիմումի հիման վրա.
    2) վեց ամիս անընդմեջ անաշխատունակության պատճառով իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում.
    3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
    4) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
    5) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում.
    6) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.
    7) մահվան դեպքում.
6. Վիճակագրական կոմիտեի նախագահն իր իրավասությունների սահմաններում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական համակարգը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջպետական և միջազգային կազմակերպություններում.
7. Վիճակագրական կոմիտեի նախագահը պատասխանատու է վիճակագրական կոմիտեի, այդ թվում՝ դրա կենտրոնական գրասենյակի, տարածքային և գործառնական ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարման համար՝ վիճակագրական օրենսդրությանը համապատասխան:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

8. Վիճակագրական կոմիտեի նախագահն առաջարկություններ է ներկայացնում Պետական խորհուրդ հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերի, ինչպես նաև դրանց կատարման վերաբերյալ հաշվետվությունների բովանդակության վերաբերյալ՝ սույն օրենքի 14-17-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան.
9. Վիճակագրական կոմիտեի նախագահն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին վիճակագրական կոմիտեի աշխատողների քանակի վերաբերյալ.
10. Վիճակագրական կոմիտեի նախագահն իրավունք ունի պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածման նպատակով Պետական խորհրդի հաստատմանը ներկայացնելու նորմատիվ և անհատական բնույթի իրավական ակտերի նախագծեր, որոնք կիրառելի կլինեն ազգային վիճակագրական ողջ համակարգի համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.
11. Վիճակագրական կոմիտեի նախագահը կազմակերպում է վիճակագրական աշխատանքների ծրագրերի կատարումը.
12. Վիճակագրական կոմիտեի նախագահն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընդունում է անհատական և ներքին (լոկալ) բնույթի հրամաններ.
13. Վիճակագրական կոմիտեի նախագահն ունի երկու տեղակալ, որոնք միաժամանակ Պետական խորհրդի անդամ են: