FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Բուսասանիտարական կարանտին հսկման ենթակա ապրանքների սահմանային պետական վերահսկողությունը.
1. Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական կարանտին սահմանային պետական վերահսկողությունն իրականացվում է բուսասանիտարական պահանջներին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքի համապատասխանությունը ստուգելու համար.
2. Բուսասանիտարական կարանտին սահմանային պետական վերահսկողությունն իրականացվում է հետևյալ հիմնական միջոցներով`
    1) փաստաթղթային ստուգում.
    2) տրանսպորտային միջոցների զննում.
    3) բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների զննում.
    4) բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ստուգազննում.
3. Բուսասանիտարական կարանտին սահմանային պետական վերահսկողության ենթակա է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ.
4. Բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների արտահանմանն ու ներմուծմանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը.
5. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում: