FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  31

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը.
1. Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) պետական լիազոր մարմնի և քաղաքացու (զինծառայողի) միջև կնքվող գրավոր համաձայնություն է՝ սույն օրենքի պահանջների հիման վրա պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում զինվորական ծառայություն անցնելու մասին։ Զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով.
2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից: Պայմանագրի օրինակների վրա դրվում է պետական լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերն ունեցող կնիք.
3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու դեպքում իրավասու հրամանատարի (պետի) հրամանով հայտարարվելու օրվանից: Պայմանագրի ժամկետը հաշվարկվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրա առաջին օրինակը կարվում է զինծառայողի անձնական գործում, երկրորդը հանձնվում է զինծառայողին.
4. Պայմանագրերը կարող են լինել առաջին կամ հերթական կամ նոր։ Առաջին պայմանագիր է համարվում առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող քաղաքացու (զինծառայողի) հետ կնքվող պայմանագիրը։ Հերթական պայմանագիր է համարվում պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի հետ նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու կամ սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում կնքվող պայմանագիրը։ Նոր պայմանագիր է համարվում նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների հետ կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում կնքվող պայմանագիրը։